Հայաստան - Արցախ

Գերասիմ Վարդանեան. «Չգիտեմ՝իմ յաջորդ դատավարութիւնը հայկակա՞ն դատարանում է լինելու, թէ՞ Բաքւի»

«ԱԼԻՔ» – «Երեք անգամ այս իշխանութիւնների դէմ փողոցում ընդվզում է եղել, երեք անգամ ես ենթարկւել եմ հետապնդման: Այս ամէնն արւում է նրա համար, որ ինձ լռեցնեն: Ինձ լռեցնել ու հնազանդեցնել հնարաւոր է միայն ու միայն Արցախի ու Հայաստանի ազատութեամբ: Քանի Արցախն ազատ չէ, չեմ լռելու, քանի ՀՀ-ն ամէն օր շղթայւում է, չեմ լռելու: Պայքարը շարունակւելու է»: Այս մասին երէկ՝ յուլիսի 23-ին, դատարանի դահլիճում յայտարարել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ  Գերասիմ Վարդանեանը:

Նշենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրաւասութեան քրէական դատարանի Կենտրոն նստավայրում ընթանում էր Գերասիմ Վարդանեանի վերաբերեալ քրէական գործով դատական նիստը: Պաշտպանական կողմը միջնորդեց դատարանին յետաձգել դատավարութիւնը, որպէսզի պաշտպանական կողմը կարողանայ ծանօթանալ գործի մանրամանսերին։ Դատարանը որոշեց յաջորդ նիստը նշանակել օգոստոսի 6-ին, ժամը 17։00-ին։

Related Articles

Back to top button