Հայաստան - ԱրցախՔաղաքական
Տիգրան Աբրահամեան. «Երկրում կալանաւորումների աճի, բռնnւթիւնների տարբեր դրսեւորումների եւ իշխանութեան հրահրած ատելnւթեան ֆոնին անընդհատ նոր մարդիկ են թիրախաւորւում»

«ԱԼԻՔ» – «Մեդիայի դէմ ոտնձգութիւնների եւ ազատ խօսքի սահմանափակումների շրջանակներում շուրջ մէկ ամիս է, ինչ Վազգէն Սաղաթէլեանն ու Նարեկ Սամսոնեանը բանտում են»: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը։
«Իշխանութիւնն էլ գիտի, որ առաջադրւած կեղծ մեղադրանքով տղաներին բանտում երկար պահելու հնարաւորութիւն չունի, սակայն ինչ հնարաւոր է, անում են:
Երկրում կալանաւորումների աճի, բռնութիւնների տարբեր դրսեւորումների եւ իշխանութեան հրահրած ատելութեան ֆոնին անընդհատ նոր մարդիկ են թիրախաւորւում, որի հիմքում օկուպացիոն իշխանութեանը ոչ հաճելի խօսքի արտայայտումն է»,- գրել է նա։



