AntiCor-ի տեղեկութիւնները հաստատւեցին. Քննչականը բիրտ ճնշման է ենթարկում Արշակ Սրբազանի հարազատներին

AntiCor-ը ՀՀ Քննչական կոմիտէից կրկին ստացել է տւեալներ, որոնք լիովին հաստատում են մեր՝ դեկտեմբերի 5-ի հրապարակման մէջ ներկայացւած գնահատականներն այն մասին, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրեանի նկատմամբ սկսւել է քաղաքական ճնշումների նոր, առաւել կոշտ փուլ:
Դեկտեմբերի 9-ի վաղ առաւօտեան, Քննչական կոմիտէի քննիչներն ու ուժային յատուկ ստորաբաժանման աշխատակիցները յայտնի տեսագրութեան գործով, որտեղ Արշակ Սրբազանը փաստացի տուժող է, զուգահեռաբար խուզարկութիւններ են իրականացրել.
– Արշակ Սրբազանի քեռակնոջ տանը, որտեղ ապրում են նաեւ նրա որդիները,
– եւ նրա դստեր տանը, որտեղ նա բնակւում է սեփական ընտանիքի հետ։
Խուզարկութիւնների ընթացքում առգրաււել են ողջ տեխնիկան՝ բոլոր հեռախօսները, համակարգիչները եւ էլեկտրոնային տւեալների պարունակման ցանկացած միջոց։
Այս գործողութիւնները կատարւել են միաժամանակ, ուժային յատուկ ստորաբաժանումների ներխուժմամբ՝ ամբողջութեամբ համընկնելով այն սցենարի հետ, որի մասին AntiCor-ը նախապէս տեղեկացրել էր։ Ուժայիններն արգելել են անգամ փաստաբանի զանգահարել։
Ուշագրաւ եւ մտահոգիչ հանգամանք.
Քննչականում AntiCor-ի աղբիւրների փոխանցմամբ՝ բնակարաններից մէկը խուզարկւել է առանց դատարանի որեւէ որոշման։
Աւելին՝ բնակիչներին մերժւել է խուզարկութեան արձանագրութեան տրամադրումը, ինչը ինքնին դարձեալ օրէնքի կոպտագոյն խախտում է։
Սա ամբողջութեամբ հաստատում է աւելի վաղ բացայայտած սխեման՝
Քննչական կոմիտէն եւ ԱԱԾ-ն կիրառում են «հետին թւով օրինականացման» մեխանիզմը, երբ գործողութիւնը նախ կատարւում է, իսկ թոյլտւութիւնը՝ դատաւորից, վերցւում է հետագայում՝ նախապէս նշւած հետին ամսաթւով։
Այս գործելակերպը չի կարող լինել սխալ կամ պատահականութիւն․ դա համակարգային, հաստատւած տեխնոլոգիա է՝ ընդդէմ իշխանութեանը ոչ յարմար անձանց։
Ինչպէս արդէն յայտնել էինք․
Քննիչները փորձում են առաջ մղել «ընտանեկան դաւադրութեան» վարկածը, որով իշխանութիւնը փորձում է.
– Ներխուժել Արշակ Սրբազանի ընտանեկան միջավայր,
– Ճնշում գործադրել նրա մերձաւորների վրայ,
– Հոգեբանական ճնշման միջոցով պարտադրել սրբազանին հրաժարւել իր դիրքորոշումից եւ չպաշտպանել եկեղեցին։
Դեկտեմբերի 9-ի խուզարկութիւնները հէնց այս նպատակների ուղղակի իրականացումն են։
AntiCor-ի եզրակացութիւնը.
Դեկտեմբերի 9-ի իրականացւած գործողութիւնները ցոյց են տալիս, որ.
– Գործը չի քննւում յանցագործութիւնը բացայայտելու նպատակով։
– Քննութիւնը օգտագործւում է որպէս քաղաքական պատժիչ գործիք։
– Արշակ Սրբազանի ընտանիքի մէջ ներխուժումը նպատակ ունի նրա վրայ ճնշումը հասցնել առաւելագոյնի։
AntiCor-ը արձանագրում է.
Իշխանութիւնը կառուցում է արհեստական, քաղաքական նպատակայարմարութեամբ պայմանաւորւած սցենար, որի ամէն քայլը միտւած է Արշակ արքեպիսկոպոսին ու նրա ընտանիքին ճնշելուն եւ վարկաբեկելուն։
Մենք շարունակելու ենք հաւաքագրել փաստերը, բացայայտել ամբողջ սխեման եւ դրանք հրապարկել՝ ներառեալ միջազգային կառոյցներին ներկայացնելու նպատակով:
Մենք շարունակելու ենք հաւաքագրել փաստերը, բացայայտել ամբողջ սխեման եւ դրանք հրապարկել՝ ներառեալ միջազգային կառոյցներին ներկայացնելու նպատակով:
AntiCor



