ԻրանՄիջազգայինՔաղաքական
Ռուբիօ. «ԱՄՆ-ի համար հեշտ չի լինելու Իրանի հետ միջուկային համաձայնութեան հասնելը»

«ԱԼԻՔ» – Թրամփի վարչակազմը աշխատում է համաձայնագրի հասնելու ուղղութեամբ, որը Իրանին թոյլ կը տայ ունենալ քաղաքացիական միջուկային էներգիայի ծրագիր, բայց ուրան չհարստացնել: Այս մասին ըստ CNN-ի՝ երէկ՝ մայիսի 20-ին ԱՄՆ Սենատի լսումների ժամանակ յայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Միաժամանակ նա խոստովանել է, որ նման համաձայնագրի հասնելը «հեշտ չի լինելու»։
Ռուբիոն Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում իր ելոյթում յայտարարել է, որ վարչակազմն Իրանին «ժամանակային սահմանափակում» է առաջարկում բարգաւաճման եւ խաղաղութեան հասնելու համար։ «Դա հեշտ չի լինելու, բայց սա այն գործընթացն է, որի մէջ մենք հիմա գտնւում ենք»,- յայտարարել է Ռուբիօն։