
Իրանի Իսլամական յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Մոջթաբա Հոսէյնի Խամենէին Իրանի նահատակ առաջնորդի յուղարկաւորութեան առիթով հրապարակած ուղերձում, շնորհակալութիւն յայտնելով Իրանի եւ Իրաքի տասնեակ միլիոնաւոր քաղաքացիներին մասնակցութեան համար, յայտարարել է, որ Իրանը վրէժ է լուծելու երկու պատերազմներում զոհւած նահատակների արեան համար։
«Վճռակամ ենք յանցագործներից առնել ձեր եւ բոլոր նահատակների արեան վրէժը։ Սա մեր ժողովրդի պահանջն է եւ անպայման իրականացւելու է»,- ընդգծել է նա։



