ՄիջազգայինՔաղաքական

Պեսկով. «Պուտինը բաց է բանակցութիւնների միջոցով Ուկրաինայում իրավիճակը կարգաւորելու հարցում»

«ԱԼԻՔ» – Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակում է հետաքրքրւած եւ բաց մնալ բանակցութիւնների միջոցով Ուկրաինայում իրավիճակի կարգաւորման հարցում եւ յոյս ունի շարունակել համագործակցութիւնը ԱՄՆ-ի հետ այս ուղղութեամբ։ Այդ մասին յայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ VGTRK-ի լրագրող Պաւէլ Զարուբինին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«[ՌԴ նախագահ Վլադիմիր] Պուտինը, ինչպէս նաեւ [ԱՄՆ նախագահ Դոնալդ] Թրամփը, շարունակում է հետաքրքրւած եւ բաց մնալ ամբողջ ուկրաինական պատմութիւնը խաղաղ կարգաւորման հուն տեղափոխելու հարցում,- ասել է Պեսկովը։- Մենք յոյս ունենք, որ Ամերիկայի Միացեալ Նահանգները եւ անձամբ նախագահ Թրամփը ջանքեր կը գործադրեն այս գործում աջակցելու համար։ Դէ, յետոյ կը տեսնենք, թէ ինչ կստացւի»։

Պեսկովը ենթադրել է, որ Մեծ Բրիտանիայում Դոնալդ Թրամփին տեղեկացրել են Ռուսաստանի վրայ ճնշում գործադրելու եւ պատժամիջոցների ուժեղացման ծրագրերի մասին։

«Դա այն չէ, ինչը նպաստում է կարգաւորմանը»,- եզրափակել է նա։

Related Articles

Back to top button