«Արման» եւ «Ազարախշ». Իրան ՀՀՊ եւ ՀՕՊ նոր համակարգեր

«ԱԼԻՔ» – Պաշտպանութեան նախարար` գեներալ-մայոր Մոհամմադ Ռեզա Աշթիանիի ներկայութեամբ, ներկայացւել են «Արման» հակահրթիռային պաշտպանութեան (ՀՀՊ) եւ «Ազարախշ» հակաօդային պաշտպանութեան (ՀՕՊ) նոր համակարգերը:
«Ազարախշ» ՀՕՊ համակարգը փոքր հեռահարութեան եւ բարձրութեան համակարգ է, որը թիրախի յայտնաբերման եւ որսալու համար միաժամանակ օգտագործում է ռադիոտեղորոշիչ եւ էլեկտրաօպտիկական համակարգեր, իսկ դրա հրթիռներում ինքնագնաց ջերմային գլխիկներ են օգտագործում:
Համակարգը կարող է տեղադրւել տարբեր տեսակի մեքենաների վրայ եւ օգտագործւել օրւայ ինչպէս լուսաւոր, այնպէս էլ մութ ժամերին գործողութիւններ կատարելիս: Այն ունի առաջադէմ 3D ռադիոտեղորոշիչ համակարգ, օպտիկական որոնիչ եւ կատարելագործւած մանեւրող ինքնակառավարող գլխիկ։
«Արման» ՀՀՊ համակարգը ներկայացւած է երկու տարբերակով՝ պասիւ եւ ակտիւ ռադիոլոկացիոն բաղադրիչով։ Այն կարող է միաժամանակ խոցել 6 թիրախ՝ 120-180 կիլոմետր հեռաւորութեան վրայ։