Դեսպան Սոբհանին հանդիպել է Սուրէն Պապիկեանի հետ

«ԱԼԻՔ»- Սեպտեմբերի 2-ին, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանին հանդիպել է ՀՀ պաշտպանութեան նախարար Սուրէն Պապիկեանի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Հանդիպումը տեղի է ունեցել Մեհդի Սոբհանիի՝ ՀՀ-ում դիւանագիտական առաքելութեան աւարտի կապակցութեամբ։
Սուրէն Պապիկեանը բարձր է գնահատել դեսպան Սոբհանիի ներդրումը Իրան-Հայաստան յարաբերութիւնների ամրապնդման գործում եւ շնորհակալութիւն է յայտնել համատեղ արդիւնաւէտ աշխատանքի, դրա արդիւնքում ունեցած նշանակալի ձեռքբերումների համար։
Հանդիպման ընթացքում քննարկւել են երկկողմ օրակարգին, ինչպէս նաեւ տարածաշրջանային ու միջազգային անվտանգութեան վերջին զարգացումներին վերաբերող հարցեր։
Սուրէն Պապիկեանը հանդիպման աւարտին Մեհդի Սոբհանիին պարգեւատրել է գերատեսչական մեդալով՝ արդիւնաւէտ համագործակցութեան համար։