Հայաստան - ԱրցախՔաղաքական
Գեղամ Մանուկեան. «Կարմիր բերետները ուղեղ չունեն, փողի համար պատրաստ են ամէն ստորութեան»

«Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը «Ֆէյսբուք»-եան իր էջում գրում է.
Հայաստանի ամերիկեան համալսարանը բողոքեց նիկոլական կարմիր բերետաւոր ասկեարների անօրինական գործողութիւններից, ամօթ հայկական շատ ԲՈՒՀ-երի լռութեան, անգամ աջակցութեան պայմաններում, որոնց ուսանողներին (Պոլիտեխնիկ), նախկին ու ներկայ դասախօսներին (ԵՊՀ) վայրագ կերպով բերման էին ենթարկում համալսարանական շէնքերից: Նիկոլական ասքեարներին ծառայող «ակադեմիականներն» աւելի անարժանապատիւ են: Կարմիր բերետները ուղեղ չունեն ու ընդունում են, որ փողի համար ամէն ստորութեան պատրաստ են:
«24News»