Հայաստան - ԱրցախՔաղաքական
Թաթա Սիմոնեան. «Սեպտեմբերի 27-ին անթոյլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը. ես ներողութիւն եմ խնդրում»

Երգիչ Թաթա Սիմոնեանն անդրադարձել է սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերութեան եթերում իր համերգի ցուցադրութեանը։
«Հասկանում եմ ու միանգամայն համաձայն եմ. Սեպտեմբերի 27-ին անթոյլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը:
Ես ներողութիւն եմ խնդրում կատարւածի համար, բայց կարեւոր եմ համարում տեղեկացնել, որ համերգը հանդիսանում է Հանրային հեռուստաընկերութեան սեփականութիւնը:
Նիւթը օգտագործւել է առանց ինձ հետ համաձայնեցնելու:
Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերութեան կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ:
Փառք մեր նահատակներին։ Խոնարհւում եմ նրանց յիշատակի առջեւ»:


