ԻրանՄիջազգայինՔաղաքական

Բաքուն մասնակցել է Իրանի վրայ Իսրայէլի օդային յարձակմանը

ԲՈՐՀԱՆ ՀԵՇՄԱԹԻ

Խաղաղութեան ուսումնասիրութիւնների միջազգային կենտրոնում կովկասեան հիմնահարցերի հետազօտող

 

Երբ 2022 թւականի սեպտեմբերի 9-ին Բրենդա Շեֆերը, հրապարակեց «Իսրայէլի դերը Ղարաբաղեան երկրորդ պատերազմում եւ դրա հետեւանքներն ու ապագան» վերնագրով յօդւածը, բացատրել էր Իսրայէլի ռեժիմի հետ Բաքւի յարաբերութիւնների հիմնարար փոփոխութիւնը եւ գրել, որ Բաքւի յարաբերութիւններն Իսրայէլի հետ չեն սահմանափակւում միայն Իսրայէլական զէնքի վաճառքով, կամ այդ Հանրապետութիւնում զէնքի տեղական արդիւնաբերութեան ստեղծմամբ, քչերը հաւատացին, որ կը գայ այն օրը, երբ Բաքուն կը մասնակցի Իրանի վրայ Սիոնիստական ​​ռեժիմի օդային յարձակման գործողութիւններին: 

Այդ յօդւածում Բրենդա Շեֆերը «կանխատեսումներ անելով» նշել էր, որ Ադրբեջանի Հանրապետութիւնը եւ Իսրայէլը ընդլայնելու են ռազմաօդային համագործակցութիւնները։

Այդ երկուսի պաշտպանական յարաբերութիւնները անցնում են զէնքի վաճառքի ու  ռազմական տեխնոլոգիաների փոխանցման սահմանները:

«Կառավարութիւնների» արտակարգ ռեժիմով համակցումը, հնարաւոր է դաձնում ռազմավարութեան, սպառնալիքների գնահատման եւ հետախուզական համագործակցութեան ու վերահսկման յաջող սերտաճումը: Ադրբեջանն ու Իսրայէլը ոչ միայն առեւտրային, այլեւ ռազմավարական գործընկերներ են։ Երկու կողմերն էլ իրենց յարաբերութիւնները դիտարկում են որպէս աւելի լայն ռազմավարական գործընկերութեան մաս՝ հիմնւած ընդհանուր շահերի ու քաղաքական տեսլականի վրայ:

Այժմ, այս «բացատրութիւնից ու կանխատեսող մարգարէութիւնից» երկու տարի անց, բացայայտւել են Բաքւի ԶԼՄ-ների, ռազմական եւ քաղաքական մասնակցութեան յստակ ապացոյցներն իսրայէլական ռեժիմի Իրանի վրայ օդային յարձակման հարցում: Չնայած Իրանի վրայ օդային յարձակման հարցում նրա (Բաքւի) գործի բաժինն առաւել մանրամասն հետաքննութեան կարիք ունի, յատկապէս, անվտանգային, ռազմական եւ պաշտօնական տեղեկատւութեան տրամադրման առումներով:  Եւ սա այն դէպքում, երբ մինչ Իրանի վրայ ռեժիմի օդային յարձակումը, իսրայէլական լրատւամիջոցները բարձրաձայնել էին, որ Բաքուն թոյլ է տալու օգտագործել Ադրբեջանի Հանրապետութեան օդային տարածքն ու հնարաւորութիւններն  Իրանի վրայ Իսրայէլի յարձակման համար, թէեւ Բաքուն փորձել էր հերքել այդ տեղեկատւութիւնը։

Ուշադրութեան է արժանի նաեւ այն փաստը, որ  Իրանի եւ Իսրայէլի միջեւ աճող ռազմական լարւածութեանը զուգահեռ, աճ էր արձանագրել Ադրբեջանի Հանրապետութեան «Silk Way Airlines»-ի ռազմատրանսպորտային ինքնաթիռի չւերթները դէպի Իսրայէլ, ինչը յստակօրէն վկայում էր պատերազմի ընթացքում ռազմական տեղափոխութիւնների մասին։

Պէտք է արձանագրել, որ Իրանի վրայ օդային յարձակման հարցում Սիոնիստական ​​ռեժիմի հետ Բաքւի համագործակցութեան լրատւական ու քաղաքական կողմը միանգամայն պարզ է։ Քանի որ Բաքւի լրատւամիջոցներն առաջ անցնելով իսրայէլական ռեժիմի լրատւամիջոցներից, քարոզչութեան ու հոգեբանական պատերազմի հարցում ծառայեցին որպէս Իրանի դէմ օդային յարձակման մեդիա հարթակ՝ ստանձնելով քարոզչական կցորդի դերը:

Քաղաքական եւ դիւանագիտական ​​հարթակներում եւս նկատելի էր ադրբեջանական կողմի մօտեցումը: Բաքւի պաշտօնեաները հրաժարւեցին մեկնաբանութիւն անել, կամ նոյնիսկ արհեստական ​​մտահոգութիւն չյայտնեցին Իրանի ու Ադրբեջանի Հանրապետութեան միջեւ ռազմական լարւածութեան աճի վերաբերեալ: Սա ակնյայտօրէն նշանակում է Բաքւի քաղաքական ասոցացումը Երուսաղէմը բռնազաւթած ռեժիմի եւ Իրանի դէմ օդային յարձակման նախօրէին Նեթանեահուի սպառնալիքների հետ։

2016 թւականին Բաքու կատարած այցի ու Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ Նեթանիահուն ամրապնդեց այս համագործակցութիւնն Իրանի դէմ, յատկապէս, Բաքւին հինգ միլիարդ դոլար զէնք վաճառելու համաձայնութեան դիմաց, Իլհամ Ալիեւը պարտաւորութիւն ստանձնեց չհակադրւել ռազմավարական գործընկերոջը՝ պատերազմելու պահին: 

Սա այն խոստովանութիւնն է, որ արել է Մայքըլ Սկատ Դորանը՝ մեկնաբանելով իսրայէլցի պաշտօնեայի պարզաբանումը, թէ ինչու է վարչակարգը անտեսել Իսրայէլի կողմից ԱՄՆ-ի խնդրանքը՝ Ղարաբաղեան Երկրորդ պատերազմի ժամանակ Ադրբեջանի Հանրապետութիւն զէնք ուղարկելը դադարեցնելու վերաբերեալ: Նա ընդգծել է. «Իսրայէլի կառավարութեան բարձրաստիճան պաշտօնեան, ում տեղեկութիւններն առաջին ձեռքից են, պատմելով Ղարաբաղեան երկրորդ պատերազմի ժամանակ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտօնեայի կողմից՝ դադարեցնել կամ կրճատել զէնքի առաքումն Ադրբեջանի Հանրապետութիւն, Իսրայէլին ներկայացւած պահանջի մասին, նշել է, որ  այնուամենայնիւ, Իսրայէլի բարձրաստիճան պաշտօնեան յարգանքով մերժել է ամերիկեան խնդրանքը եւ բացատրել, որ ռազմավարական դաշնակիցները չեն լքում իրենց դաշնակիցներին պատերազմի ժամանակ»:

Հէնց այսպէս էլ դաստիարակել են Ալիեւին սիոնիստները, որպէսզի վստահ լինեն, որ Բաքուն չի լքի իր ռազմավարական դաշնակցին Իրանի հետ պատերազմելու պահին, նոյնիսկ կիրականացնի Իսրայէլի պահանջները՝ թէկուզ յարձակւելով  Իրանի վրայ:

Մէկ այլ հարց, որը Բրենդա Շեֆերը պնդում էր իր 2022 թւականի սեպտեմբերի 9-ի «Իսրայէլի դերը Ղարաբաղեան Երկրորդ պատերազմում» վերտառութեամբ յօդւածում այն ​​էր, որ Իսրայէլի ու Բաքւի միջեւ համագործակցութիւնը Ղարաբաղեան Երկրորդ պատերազմում ձեռնտու էր ե՛ւ Ադրբեջանի Հանրապետութեանը, ե՛ւ Իսրայէլին, որի արդիւնքում ամրապնդւել էր նրանց ծառայող «փափուկ ուժը» Իրանում:

Այժմ, ցաւօք ուշ, բայց կարելի է աւելի լաւ հասկանալ Ալիեւի սիոնիստ խորհրդականի այս պնդման իմաստը։ Ղարաբաղեան երկրորդ պատերազմից առաջ եւ յետոյ զարգացումների արդիւնքում Բաքւի օգտին լաբբիստական խմբերը փորձել եւ շարունակում են ստիպել Իրանին անտեսելու Բաքւի ռազմական համագործակցութիւնը Սիոնիստական ​​ռեժիմի հետ: Նման պահանջների համար բերւում են նոր փաստարկներ: Նրանց յաջողւում է տարօրինակ կերպով համոզել, որ Իրանի դէմ Սիոնիստական ռեժիմի հետ Բաքւի ռազմական համագործակցութեան վերաբերեալ ցանկացած արձագանգ, վերլուծութիւն կամ գնահատական ​​հակասում է Իրանի արտաքին քաղաքականութեան համար հիմնարար համարւող «արժանապատւութեան, իմաստութեան եւ նպատակայարմարութեան» սկզբունքներին:

Այն (բաքւամէտ լաբբին) աւելի հզօր է ազդում, քան երբեւէ կարողացել է ազդել Կովկասում Իրանի փոխազդեցութեան հարցում: Բաքւի լաբբիի այս ազդեցութիւնն Իրանում այլ հետեւանք չի ունեցել, քան Իրանի Իսլամական Հանրապետութեան համար անուղղելի ու ափսոսանք առաջացնող բացթողումները:

Թարգմանութիւնը՝ ՀԱՏԻՍԻ

Related Articles

Back to top button