ԻրանՄիջազգայինՔաղաքական

ԱԳ նախարար. «Սիոնիստական ռեժիմի էութիւնը հիմնւած է անմեղ մարդկանց սպանդի վրայ»

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին եւս արձագանգել է նախօրէինի Բէյրութի Դահիա թաղամասի վրայ Սիոնիստական ռեժիմի յարձակումներին՝ խստօրէն դատապարտելով դրանք:

«Սիոնիստական ​​անօրինական եւ կեղծ ռեժիմի էութիւնը հիմնւած է անմեղ մարդկանց, յատկապէս կանանց եւ երեխաներին սպանդի վրայ: Ընդամէնը մէկ տարւայ ընթացքում, աւելի քան 43 հազար մարդու նահատակութիւնը, 93 հազար մարդու վիրաւորումը, ինչպէս նաեւ աւելի քան 2 միլիոն մարդկանց տեղահանումը, եւ հարիւր հազարաւոր բնակելի, ենթակառուցւածքային, բժշկական եւ կրթական հաստատութիւնների ոչնչացումը Գազայի հատւածում վկայում են մարդկութեան դէմ ուղղւած ոճրագործութեան, ցեղասպանութեան, էթնիկ զտումների եւ պատերազմական յանցագործութեան մասին, որոնք կատարւել են միջազգային հանրութեան եւ մարդու իրաւունքների յաւակնող երկրների լռութեան եւ անգործութեան պայմաններում:

Միջազգային հանրութեան եւ Սիոնիստական ​​ռեժիմի աջակիցների՝ Գազայի հատւածում այս ռեժիմի յանցագործութիւնները կասեցնելու անկարողութիւնը կամ չկամութիւնը թոյլ է տւել նրանց այս անգամ լկտիօրէն թիրախաւորել Լիբանանի անմեղ ժողովրդին՝ կապի տեխնոլոգիաները զէնքի վերածելու եւ օդային հարւածների միջոցով՝ խլելով բազմաթիւ անմեղ մարդկանց կեանքեր:

Սիոնիստական ​​ռեժիմի երէկւայ յարձակումները Բէյրութի Դահիա թաղամասի վրայ յանցագործութիւն է մարդկութեան դէմ եւ պատերազմական ոճրագործութիւն, որը ցոյց է տալիս, որ այս ռեժիմը ամենամեծ սպառնալիքն է տարածաշրջանային եւ միջազգային խաղաղութեան եւ անվտանգութեան համար:

Կոչ ենք անում ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդին վերջ տալ իր անտարբերութեանը եւ անգործութեանը՝ լուրջ միջոցներ ձեռնարկելով Սիոնիստական ​​ռեժիմի սպանդի մեքենային կասեցնելու համար։ Կոչ ենք անում նաեւ Իսլամական համագործակցութեան կազմակերպութեան գլխաւոր քարտուղարին հնարաւորինս արագ կազմակերպել կազմակերպութեան ղեկավարների արտահերթ հանդիպում՝ այս իրավիճակի դէմ պայքարելու համար։

Իմ կարեկցանքն եմ յայտնում Լիբանանի ժողովրդին ու կառավարութեանը, եւ ցաւակցում եմ այս միջադէպի նահատակների ընտանիքներին։

Իրանի Իսլամական Հանրապետութեան կառավարութիւնը կանգնած է Լիբանանի ժողովրդի եւ դիմադրութեան առանցքի կողքին»,- ասւած է ԱԳ նախարարի հրապարակած յայտարարութիւնում:

Related Articles

Back to top button