Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ադրբեջանցիներն աւերել են Արցախի Վանք գիւղի զոհւած ազատամարտիկների պատկերաքանդակներով յուշապատը

«ԱԼԻՔ» – Ադրբեջանցիներն աւերել են օկուպացւած Արցախի Հանրապետութեան Մարտակերտի շրջանի Վանք գիւղի 1941-45 թթ. հայրենական պատերազմի զոհերի յուշարձանը, արցախեան ազատամարտի զոհերի յիշատակը յաւերժացնող խաչքարն ու զոհւած ազատամարտիկների պատկերաքանդակներով յուշապատը։

«Բարբարոս Ադրբեջանի հակահայ, հակամշակոյթ աւերիչ քաղաքականութիւնը անարգել շարունակւում է Արցախում։ Անխնայ ոչնչացւում է, ամէն ինչ, ինչ հայկական է։ Քոչւորները աւերել են Մարտակերտի շրջանի Վանք գիւղի 1941-45 թթ. հայրենական պատերազմի զոհերի յուշարձանը, արցախեան ազատամարտի զոհերի յիշատակը յաւերժացնող խաչքարն ու զոհւած ազատամարտիկների պատկերաքանդակներով յուշապատը»,- նշւած է Պատմական միջավայրի պահպանութեան պետական ծառայութեան Artsakh Monuments ֆէյսբուքեան էջում։

Related Articles

Back to top button