Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ցեղասպանութեան կերպարանափոխում. զբօսաշրջութիւն, գիտական նախագծեր եւ գործարարութիւն գրաււած Արցախում

Արցախում (Լեռնային Ղարաբաղ) Ադրբեջանի կողմից իրականացւող էթնիկ զտումները եւ բնիկ հայ բնակչութեան, մշակութային ժառանգութեան եւ քրիստոնեայ հայերի կրօնական վայրերի անդադար ոչնչացումը թեւակոխել է նոր եւ աւելի չարաբաստիկ փուլ:

Ադրբեջանի պետական կառոյցներն ընդլայնել են իրենց արշաւը՝ Արցախը միտումնաւոր ներկայացնելու որպէս պատմականօրէն ադրբեջանական՝ տարածաշրջանի ողջ բնիկ հայ բնակչութեան վերջին բռնի հեռացումից յետոյ: Այս անգամ նրանց մարտավարութիւնը ներառում է նաւթադոլարներով ֆինանսաւորւող շքեղ ճամփորդական շրջագայութիւնների, ակադեմիական ներգրաււածութեան նախագծերի եւ աշխարհաքաղաքական վերադասաւորման նախաձեռնութիւնների խթանում Արցախի Հանրապետութեան տարածքներում:

Ցեղասպանութեան այս նոր մակարդակը, որը շարունակւում է եւ դրա ժխտումը, ակնյայտօրէն նպատակ ունի աջակցելու Ադրբեջանի կողմից առաջ քաշւած հակահայկական կեղծ պատմութիւններին՝ ջնջելու Արցախում (Լեռնային Ղարաբաղ) հայկական, հազարամեայ ներկայութեան եւ մշակութային արտադրութեան կենդանի ապացոյցները:

Այս նոր արշաւների դիմաց Արցախի առեւտրային, ինստիտուցիոնալ եւ բնական ռեսուրսներն ու ունեցւածքը շահագործելով՝ Ադրբեջանը շարունակում է իւրացնել հայկական (եւ համաշխարհային մշակութային ժառանգութեան օբիեկտները), արտեֆակտները եւ շօշափելի, ինչպէս նաեւ ոչ նիւթական մշակութային գանձերն ու աւանդոյթները։ Մի ամբողջ ժողովրդի ջնջումը այժմ  արդարցւում է, ապրանքափոխւում եւ  ռեբրենդաւորւում զբօսաշրջութեան, ակադեմիական եւ բիզնես ձեռնարկութիւնների քողի տակ:

Ցեղասպանութեան տուրեր

Ամերիկացի ճանապարհորդներն այժմ հրաւիրւում են «ընտրովի» ուղեւորութիւնների դէպի «նոր» ուղղութիւն՝ Ադրբեջան, նպատակակետը՝ Արցախ, այն նոյն տարածաշրջանը, որը ընդամէնը ամիսներ առաջ ենթարկւեց աւելի քան 120,000 բնիկ հայերի համակարգւած էթնիկական զտումների:

Այս կապակցութեամբ վերջին հետազօտութիւնները բացայայտել են բազմաթիւ զբօսաշրջային գործակալութիւնների գործունէութիւնը, ներառեալ շքեղ զբօսաշրջային խմբերը, որոնք հաստատւել են Condé Nast Traveler and Travel + Leisure, ովքեր ներկայումս զբաղւում են «բացառիկ էքսկուրսիաներ»-ով դէպի Արցախ։  Ճամփորդական գործակալները ոգեւորւած նկարագրել են յիշարժան պահեր՝ համտեսելով  տարածաշրջանի «յայտնի» ուտեստները, օրինակ՝ որոշակի «կանաչիով հաց»։ Ադրբեջանական ճանաչւած  խոհարարական բերկրանքը, ըստ էութեան, արցախեան հնագոյն, աւանդական հայկական ուտեստն է. Ջինգեալովի հացը, որի բնիկ ստեղծողները այժմ փախստականներ են՝ էթնիկ զտումների զոհեր: Այս գործակալութիւնները «զուսպ» թիրախաւորում են հարուստ արեւմտեան ճանապարհորդներին «արկածային զբօսաշրջութեան» համար օկուպացւած Արցախում:

Նման գարշելի հեգնանքները հետեւանք են Ադրբեջանի կողմից հայերի դէմ իրականացւած ցեղասպանութեան եւ գողացած հողի, մշակոյթի եւ ժառանգութեան ակտիւ վերաբրենդաւորման՝ որպէս սեփականի, մինչդեռ աշխարհի կառոյցները աչք են փակում եւ, որ աւելի վատ է, մասնակցում են այս ձեռնարկներին:

Այս ճամփորդութիւնները լայնօրէն չեն հրապարակւում, փոխարէնը, դրանք առաջարկւում են ընտրովի, որպէսզի խուսափեն հանրային վերահսկողութիւնից, արձագանգներից եւ մարդու իրաւունքների հետ կապւած մտահոգութիւններից:

Այս գաղտնի մարքեթինգային ռազմավարութիւնն ազդարարում է հաշւարկւած արշաւ՝ ադրբեջանական ռազմական յանցագործութիւնները  վերակազմակերպելու եւ ցեղասպանութեան չարաբաստիկ ձեռքբերումները որպէս շքեղ փորձ խարսխելու համար:

Ակադեմիական մասնակցութիւն

Վիրաւորանք աւելացնելով ցաւին, Վուդրօ Վիլսոնի կենտրոնի ներկայացուցիչ Դոկտոր Ջենիֆեր Վիստրանդը, վերջերս մասնակցել է գլոբալ քաղաքականութեան ֆորումին Ստեփանակերտ, Արցախի Հանրապետութեան մայրաքաղաքը, որն այժմ գտնւում է ադրբեջանական ռազմական օկուպացիայի եւ վերահսկողութեան տակ։

ԱՄՆ-ի կողմից աջակցւող ակադեմիկոսների եւ այլոց մասնակցութիւնը էթնիկապէս մաքրւած հողերում անցկացւող միջոցառումներին այս անօրինական օկուպացիայի անխղճօրէն հաստատումն է: Այն ընդգծում է ակադեմիական հաստատութիւնների անհանգստացնող մեղսակցութիւնը, որոնք շարունակում են մաքրել իրենց ներգրաււածութիւնը, այսպէս կոչւած, դիւանագիտութեան եւ «կայունութեան» լեզւով, անտեսելով բռնի հայաթափման եւ մշակութային ոչնչացման աղաղակող իրականութիւնը:

Ի՞նչ կարող էք անել

Աշխարհի տարբեր երկրներից մի շարք անհատներ այժմ կոչ են անում բոլոր միջազգային լրատւամիջոցներին, մարդասիրական կազմակերպութիւններին եւ կառավարութիւններին, ինչպէս նաեւ իրաւաբան մասնագէտներին, գիտնականներին եւ միջազգային իրաւապաշտպան խմբերին միանշանակօրէն եւ առանց նախապաշարումների, հանդէս գալ ցեղասպանութեան, մարդու իրաւունքների շարունակական ոտնահարման եւ անպատիժ մնացած ռազմական յանցագործութիւնների հետեւանքների դէմ:

Բոյկոտ բոլոր ընկերութիւնները, որոնք բիզնես են անում Ադրբեջանում եւ նրա հետ, մինչեւ չդադարեն համագործակցել պատերազմական յանցագործների հետ եւ չդադարեցնեն էթնիկ մաքրւած շրջաններ ճամփորդութիւնների շուկայավարումը: Այս ընկերութիւններից մի քանիսը ներկայացւած են Conde Nast Traveler-ում եւ Travel + Leisure-ում:

Պահանջէք թափանցիկութիւն ակադեմիական եւ տնտեսական հաստատութիւններից՝ ցեղասպանութեան միջոցով օկուպացւած հողերի միջոցառումներին իրենց մասնակցութեան վերաբերեալ:

Դատապարտել Ադրբեջանի կառավարութեան ցեղասպանական արշաւը եւ հայկական մշակութային ժառանգութիւնը ջնջելու եւ իւրացնելու նրա ջանքերը:

Պատասխանատւութիւն պահանջել ԱՄՆ-ի եւ եւրոպական կառոյցներէն էթնիկ զտումների հետեւանքով իրենց լուռ մեղսակցութեան եւ շահամոլութեան համար:

301.am

Related Articles

Back to top button