ՄիջազգայինՔաղաքական
Ֆրանսիայում ձախակողմեան կուսակցութիւնը խորհրդարանին կը ներկայացնի Մակրոնին պաշտօնանկ անելու առաջարկ

«ԱԼԻՔ» – Ֆրանսիայում ձախակողմեան կուսակցութիւնը խորհրդարանին կը ներկայացնի Մակրոնին պաշտօնանկ անելու առաջարկ: Փոխանցում է Tert.am-ը:
Կուսակցութեան առաջնորդ Ժան-Լիւկ Մելանշոնն այս մասին ասել է France Inter ռադիոկայանի եթերում։
«Մէկ տարի առաջ մենք արդէն բարձրացրել էինք նախագահի հրաժարականի հարցը։ Հիմա մենք դա կրկին կանենք սեպտեմբերի 23-ին, եւ, բացի անվստահութեան քւէարկութիւնից, որը, ամենայն հաւանականութեամբ, կը կորցնի իր իմաստը, քանի որ այդ ժամանակ կառավարութիւնն արդէն տապալւած կը լինի, մենք կը ներկայացնենք Մակրոնին իշխանութիւնից հեռացնելու առաջարկ»,- ասել է նա։