ՄիջազգայինՔաղաքական

ԱՄՆ-ն կաւելացնի զէնքի մատակարարումը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որոնք աջակցում են Ուկրաինային

«ԱԼԻՔ» – ԱՄՆ վարչակազմը մտադիր է աւելացնել զէնքի մատակարարումները ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին, որոնք ներկայում ռազմական օգնութիւն են ցուցաբերում Ուկրաինային։

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպէս փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին յայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահական կաբինետի նիստում։

Նրա խօսքով՝ ԱՄՆ-ն այլեւս չի ֆինանսաւորում Ուկրաինային, բայց մեծաքանակ հրթիռներ եւ ռազմական տեխնիկայ է վաճառում ՆԱՏՕ-ին և կը շարունակի մատակարարումը։

«Մենք փորձում ենք հնարաւորինս շատ տրամադրել։ Նրանք ուզում են ամերիկեան ռազմական արտադրանք»,- ասել է Թրամփը։

Related Articles

Back to top button