ՄիջազգայինՔաղաքական

ԱՄՆ դեսպանը վիրաւորել է լիբանանցի լրագրողներին՝ նրանց կոչ անելով իրենց «անասունի պէս չպահել»

«ԱԼԻՔ» – Լիբանանցի լրագրողներին ուղղւած, Մերձաւոր Արեւելքում ԱՄՆ յատուկ բանագնաց եւ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի անյարգալից յայտարարութիւնը լայն արձագանք է գտել զանգւածային լրատւամիջոցների մօտ:

 Բարաքը վրդովմունք է առաջացրել, երբ երեքշաբթի Լիբանանի մայրաքաղաք Բէյրութում անցկացւած մամուլի ասուլիսի ժամանակ լիբանանցի լրագրողներին կոչ է արել գործել «քաղաքակիրթ ձեւով», եւ իրենց «անասունի պէս չպահել»:

Բարաքը, որին ընկերակցում էր նրա տեղակալ Մորգան Օրտագուսը, Լիբանանի մայրաքաղաքում էր «Հեզբօլլահ»-ին զինաթափելու ԱՄՆ ջանքերի շրջանակում։

Նա լրագրողներին կշտամբել է միաժամանակ հարցեր տալու համար, ինչը մամուլի ասուլիսներում տարածւած գործելաոճ է՝ նրանց վարքագիծը կապելով իբր  Մերձաւոր Արեւելքի «աւելի լայն խնդրի» հետ։

«Խնդրում եմ, մի րոպէ լռէք։ Եւ ես ուզում եմ ձեզ մի բան ասել։ Հէնց այն պահին, երբ ամէն ինչ քաոսի է վերածւում, ինչպէս անասունների մօտ, մենք կանհետանանք։ Այսպիսով, ուզո՞ւմ էք իմանալ, թէ ինչ է կատարւում։ Եղէք քաղաքակիրթ, բարի, հանդուրժող, որովհետեւ դա է տարածաշրջանում տեղի ունեցողի խնդիրը»,- ասել է նա լրագրողներին։

Related Articles

Back to top button