ԻրանՄիջազգայինՔաղաքական

Իրանի եւ Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին, երէկ՝ հոկտեմբերի 14-ին հեռախօսազրոյց է ունեցել Չինաստանի ԱԳ նախարար Վանգ Իի հետ:

Երկու գործընկերները քննարկել են Մերձաւոր Արեւելքի ճգնաժամային իրավիճակն ու տարածաշրջանային վերջին զարգացումները: Նրանք ընդգծել են տարածաշրջանային եւ միջազգային տարբեր կողմերի հետ դիւանագիտական ջանքերն ու նախաձեռնութիւնները մեծացնելու անհրաժեշտութիւնը՝ կանխելու լարւածութեան եւ անկայունութեան աճը տարածաշրջանում։ 

Հեռախօսազրոյցի ընթացքում քննարկւել են նաեւ երկկողմ յարաբերութիւնները եւ Կազանում BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում երկու երկրների նախագահների հանդիպումը։

Related Articles

Back to top button