Մոսկւայում անցկացւել է համերաշխութեան ակցիա՝ ի աջակցութիւն Հայ Առաքելական Եկեղեցու

«ԱԼԻՔ» – Նոյեմբերի 15-ին Մոսկւայում՝ Հայաստանի դեսպանատան շէնքի մօտ, տեղի է ունեցել բողոքի ակցիա «Մենք Էջմիածնի հետ ենք» կարգախօսով։ Հաղորդում է Alpha News-ը:
Ակցիայի մասնակիցները՝ հոգեւորականներ եւ աշխարհականներ, իրենց դժգոհութիւնն են յայտնել Հայաստանի իշխանութիւնների քաղաքականութիւնից, որը բնութագրել են որպէս «աստւածամերժ» եւ «եկեղեցական-բռնազաւթչական»։
Ակցիայի պատճառ են դարձել հոգեւորականութեան ներկայացուցիչների վերջին ձերբակալութիւնները, այդ թւում՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշեանի, ինչպէս նաեւ Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցած յայտնի գործարար եւ բարերար Սամուէլ Կարապետեանի կալանաւորումը։
Ակցիայի մասնակիցների կարծիքով՝ տեղի ունեցողը քաղաքականապէս դրդւած հետապնդումներ են, որոնք ուղղւած են Եկեղեցու հոգեւոր հեղինակութեան եւ ազգային ինքնութեան թուլացմանը։ Նրանք համոզմունք են յայտնել, որ իշխանութիւնները ուժեղացնում են ճնշումը հոգեւորականութեան վրայ՝ ընտրութիւններից առաջ քաղաքական դաշտը մաքրելու նպատակով։



