ՄիջազգայինՔաղաքական

Լիբանանում Իսրայէլի բանակի զոհերի թիւը հասել է 10-ի

«ԱԼԻՔ» – Իսրայէլի պաշտպանութեան բանակի եւս զինծառայող է զոհւել Լիբանանի հետ սահմանին մարտերի ժամանակ: Յայտնում է Իսրայէլի պաշտպանութեան բանակի մամուլի ծառայութիւնը։

Ինչպէս նշւում է հաղորդագրութեան մէջ, մահացածը ՊԲ 5515-րդ շարժական ստորաբաժանման զինծառայող, 25-ամեայ սերժանտ Էթայ Ազուլայն է։ Նրա մահւան հանգամանքները չեն հաղորդւում։ Եւս երկու զինւոր ծանր վնասւածքներ են ստացել եւ հոսպիտալացւել։

Ինչպէս գրում է kommersant.ru-ն, անցեալ շաբաթ Իսրայէլն առաջին խոշոր կորուստներն է կրել Լիբանանում «Հեզբօլլահ»-ի դէմ ցամաքային գործողութեան ժամանակ, որն իսրայէլական զինւորականներն իրականացնում են հոկտեմբերի 1-ից։ Իսրայէլի պաշտպանութեան բանակն աւելի վաղ յայտնել էր, որ ինը զինւոր է զոհւել Լիբանանի հարաւում մարտերի ժամանակ: Լիբանանեան բանակը նոյնպէս յայտնել է զոհերի մասին:

Related Articles

Back to top button