ՄիջազգայինՔաղաքական

Սերբիայի նախագահը յայտարարել է, որ Արեւմուտքը պատրաստւում է Ռուսաստանի հետ պատերազմի

«ԱԼԻՔ» – Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի խօսքով՝ մինչ այժմ արեւմտեան երկրները ցանկանում էին հեռակայ կարգով պայքարել Ռուսաստանի դէմ՝ «ուրիշի միջոցով», սակայն այդ մօտեցումը փոխւում է։ Այս մասին հաղորդում է ռուսական «ՌԻԱ Նովստի»-ն։

Նա կարծում է, որ հետեւելով Արեւմուտքի վարքագծին, կարելի է ենթադրել, որ «նրանք պատրաստւում են ռազմական հակամարտութեան»։

Վուչիչը նաեւ նշել է, որ որոշ արեւմտեան երկրներ «առաջարկել են բաժանել ռուսական տարածքներն ու ռեսուրսները», քանի որ Ռուսաստանն ունի շատ նաւթ, գազ, ոսկի եւ արծաթ։

Նրա խօսքով Արեւմուտքը կարծում է, որ «Ռուսաստանն արժանի չէ նման տարածք ունենալու, քանի որ այն ամբողջ աշխարհի սեփականութիւնն է»։

Related Articles

Back to top button