Հայաստան - Արցախ
Ադրբեջանցիները հնձել են կիրանցեցիների ցանած հացահատիկը

«ԱԼԻՔ» – Երէկ՝ յուլիսի 23-ին, ադրբեջանցիները հնձել են կիրանցիների ցանած հացահատիկը: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է Կիրանցի բնակչուհի Գոհար Վարդանեանը:
«Այսօր (յուլիսի 23) Կիրանցում մարդիկ յիշել էին, թէ ինչպէս էին տարիներ առաջ (Արցախեան առաջին պատերազմի տարիներին) թոյլ տւել, որ ադրջանցիները հայկական տարածքով անցնեն եւ հնձեն իրենց ցանած հացահատիկը: Ինչո՞ւ էին էսօր յիշել:
Որովհետեւ էսօր ադրբեջանցիները հնձել էին սահմանազատում-սահմանագծումից յետոյ Ադրբեջան համարւող հողերում կիրանցեցիների ցանած հացահատիկը»,- գրել է նա: