Մարզական

Լեւոն Ջուլֆալակեանը ներառւել է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Փառքի սրահում

«ԱԼԻՔ» – Յունահռոմէական ոճի ըմբիշ, Աշխարհի եւ Եւրոպայի չեմպիոն Արսէն Ջուլֆալակեանը ներառւել է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Փառքի սրահում:

«Ըմբշամարտում ունեցած բացառիկ նւաճումների եւ մեծ աւանդի շնորհիւ (ե՛ւ որպէս մարզիկ, ե՛ւ որպէս մարզիչ) Լեւոն Ջուլֆալակեանը ներառւեց Ըմբշամարտի Համաշխարհային Ֆեդերացիայի Փառքի Սրահում (United World Wrestling Hall of Fame):

Ի դէպ, առաջինը Հայաստանի Հանրապետութիւնից:

Պարգեւատրման պաշտօնական արարողութիւնը տեղի կունենայ օգոստոսի 5-ին Փարիզում՝ Ըմբշամարտի տանը(Wrestling house):

Յ Գ 2020թ նոյեմբերի 10-ից սկսած՝ Լեւոն Ջուլֆալակեանը հրաժարւում է մասնակցել ՔՊ կոչւող դաւաճանական իշխանութեան կողմից կազմակերպւած միջոցառումներին, պարգեւատրումներին կամ ցանկացած այլ նախաձեռնութեան: Չի պատկերացնում որեւէ առնչութիւն Արցախը կործանած եւ Հայաստանին այսքան անդառնալի վնաս պատճառած անձանց հետ՝ ներառեալ ձեռքսեղմումը»,- գրւած է Լեւոն Ջուլֆալակեանը ֆէյսբուքեան էջում:

Related Articles

Back to top button