Մարզական

Եւրօ-2024. Շւէյցարացիները գահընկեց արեցին գործող չեմպիոններին

«ԱԼԻՔ» – Ֆուտբոլի Եւրոպայի առաջնութիւնում մեկնարկեց 1/8-րդ եզրափակիչ փուլը:

Երէկ՝ յունիսի 29-ին, առաջինը խաղադաշտ դուրս եկան Շւէցարիայի եւ Իտալիայի հաւաքականները: Բեռլինի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած հանդիպման ընթացքում Եւրոպայի գործող չեմպիոնը՝ Իտալիայի հաւաքականը խղճահարութիւն ստեղծելու չափ անօգնական տեսք ունէր, իսկ փոխարէնը՝ յաղթանակի հասնելու համար շւէյցարացիները խիստ նպատակասլաց եւ համառ էին, եւ հանդիպումն աւարտւեց հէնց նրանց յաղթանակով՝ 2:0 հաշւով: Այսպիսով, գրանցւեց փլէյ-օֆֆի առաջին անակնկալը. Իտալիան դուրս մնաց հետագայ պայքարից:

Օրւայ երկրորդ հանդիպումը կայացաւ Դորտմունդի «Սիգնալ Իդունա պարկ» ստադիոնում: Գերմանիայի եւ Դանիայի ընտրանիների դիմակայութիւնն անցաւ գերմանացիների խաղային եւ տարածքային բացայայտ առաւելութեամբ: Գերմանացիները յաղթեցին 2:0 հաշւով, եւ դուրս եկան ¼-րդ եզրափակիչ փուլ:

Այս հանդիպմանը տեղի ունեցաւ հետաքրքիր միջադէպ. յորդառատ անձրեւի, կարկուտի եւ ամպրոպ-կայծակի պատճառով, մրցավարը ստիպւած եղաւ առաջին կիսախաղի միջնամասում խաղը ժամանակաւորապէս դադարեցնել:

Այսօր եւս կը կայանայ երկու հանդիպում. Անգլիա-Սլովակիա, Իսպանիա-Վրաստան:

Related Articles

Back to top button