Հայաստան - ԱրցախՄարզականՄիջազգային

«Արարատ-Արմենիա»-ն Եւրոպա լիգայում կը խաղայ «Միլան»-ի դէմ

«Արարատ-Արմենիա»-ն պատմական ուղեգիր նւաճեց Եւրոպա լիգայի հիմնական՝ լիգայի փուլ

Եւրոպա լիգայի 2026/27 թթ. մրցաշրջանի անցումային փլէյ-օֆֆ փուլի պատասխան խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Երեւանի Վազգէն Սարգսեանի անւան Հանրապետական մարզադաշտում 1-0 հաշւով դրամատիկ յաղթանակ տարաւ ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովա»-ի նկատմամբ: Տեղեկացնում է «Թերթ»-ը:

Երկու խաղերի արդիւնքով 2-1 հաշւով յաղթելով՝ «Արարատ-Արմենիա»-ն պատմական ուղեգիր նւաճեց Եւրոպա լիգայի հիմնական՝ լիգայի փուլ։

Այսպիսով, երեւանեան ակումբը պատմութեան մէջ առաջին անգամ կը մասնակցի եւրոպական գաւաթային մրցաշարի հիմնական փուլին եւ կը դառնայ առաջին հայկական ակումբը, որը կը մասնակցի «Եւրոպա լիգայի» լիգայի փուլին։

Եւրոպա լիգայի 2026/27 թթ. մրցաշրջանի վիճակահանութեան արդիւնքով «Արարատ-Արմենիա»-ի մրցակիցները եւս յայտնի են։

Հայաստանի չեմպիոնը Երեւանում կընդունի նիդերլանդական «ԱԶ Ալկմար»-ին, չեխական «Սպարտա Պրահա»-ին, սլովենական «Ցելյէ»-ին եւ նիդերլանդական «ՆԵԿ Նէյմէյգեն»-ին։

Արտագնայ հանդիպումներում «Արարատ-Արմենիա»-ն կը մրցի իտալական «Միլան»-ի, աւստրիական «Զալցբուրգ»-ի, լեհական «Յագելոնիա»-ի եւ պորտուգալական «Տորենշէ»-ի դէմ։

Այսպիսով, Հայաստանի չեմպիոնին սպասւում են նաեւ երկու հանդիպումներ եւրոպական ֆուտբոլի ամենայայտնի ակումբներից մէկի՝ «Միլան»-ի դէմ։

Related Articles

Back to top button