Արիան Սալիմի. Իրանի տեկւոնդոյի ոսկէ տղան
«ԱԼԻՔ» – 2024 թւկանաի ամառային Օլիմպիական խաղերի օգոստոսի 10-ի մրցակցային օրը ոսկէ երանգով աւարտւեց Իրանի համար:
Տեկւոնդոյի +80 կգ. քաշային կարգում Արիան Սալիմին անգերազանցելի էր: 20-ամեայ երիտասարդ մարզիկը 1/16-րդ եզրափակիչ փուլում 2:0 հաշւով առաւելութեան հասաւ Ուզբեկստանը ներկայացնող Նիկիտա Ռաֆալովիչի նկատմամբ, ¼-րդ եզրափակիչ փուլում 2:1 հաշւով պայքարից դուրս թողեց մեքսիկացի Կարլոս Սանսորեսին, կիսաեզրափակիչ փուլում 2:1 հաշւով առաւելութեան հասաւ խորւաթ Իւան Շափինայի նկատմամբ, իսկ ոսկէ մեդալի համար պայքարում էլ 2:1 հաշւով պարտութեան մատնեց Մեծ Բրիտանիան ներկայացնող Քադէն Քանինգհեմին:
Այսպիսով, 2023 թւականի աշխարհի բրոնզէ մեդալակիրն ու 2024 թւականի Ասիայի չեմպիոնը նւաճեց օլիմպիական չեմպիոնի կոչումը:
Ըմբշամարտի ազատ ոճի 125 կգ. քաշային կարգի եզրափակիչ հանդիպմանը իրանցի ըմբիշ Ամիր Հոսէյն Զարէն գօտեմարտեց վրացի Գենօ Պետրիաշւիլիի հետ: Զարէին ընդամէնը 1 միաւոր չբաւարարց օլիմպիական ոսկին նւաճելու համար: Նա պարտւեց 9:10 հաչւով եւ բաւարարւեց արծաթէ մեդալով:
Օգոստոսի 10-ի մրցակցային օրւայ աւարտից յետոյ, Իրանը 3 ոսկէ, 5 արծաթէ եւ 2 բրոնզէ մեդալներով հանգրւանեց մեդալային աղիւսակի 21-րդ հորիզոնականում:
Վարազդատ Լալայեանը՝ արծաթէ մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հաւաքականի առաջատար Վարազդատ Լալայեանը դարձաւ օլիմպիական փոխչեմպիոն:
Ծանրմարատի գերծանր քաշային կարգում Լալաեանը երկամարտում գրանցեց 467 կգ. (215+252) արդիւնքը եւ նւաճեց արծաթէ մեդալ:
Փարիզ-2024-ում, կրկին մրցակցութիւնից դուրս էր այս քաշային կարգի վերջին տարիների անվիճելի առաջատար, վրացի Լաշա Տալախաձէն: Աշխարհի եւ Եւրոպայի եօթակի չեմպիոնը երկամարտի 470 կգ. (215+255) արդիւնքով նւաճեց ոսկէ մեդալը, դառնալով առաջին ծանրորդը, ով Օլիմպիական երեք անընդմէջ խաղերում նւաճել է չեմպիոնի կոչումը:
Տալախաձէն համարւում է ծանրամարտի պատմութեան ամենատիտղոսակիր ծանրորդը: Նրա հաշւին է գրանցւած ծանրամարտի պատմութեան եզակի ռեկորդ: Նա իր մասնակցած բոլոր մրցոյթներում նւաճել է բացառապէս ոսկէ մեդալ:
Բրոնզէ մեդալը բաժին հասաւ Բահրէյինի դրօշի ներքոյ հանդէս եկող հայ ծանրորդ Գոռ Մինասեանին՝ երկամարտի 461 կգ. (216+245)արդիւնքով: