ՄարզականՄիջազգային

ԱԱ 2026. Կանադան, Բրազիլիան, Պարագւան ու Մարոկկոն՝ 1/8 եզրափակիչում. Գերմանիան ու Հոլանդիան՝ դուրս մնացին մրցաշարից

Աշխարհի 2026 թւականի առաջնութեան 1/16 եզրափակչի հանդիպումներում արձանագրւեցին մի շարք անակնկալ եւ դրամատիկ արդիւնքներ։

Կանադան 1։0 հաշւով յաղթեց Հարաւային Աֆրիկային՝ առաջին անգամ պատմութեան մէջ ապահովելով իր տեղը 1/8 եզրափակիչում։ Չնայած պարտութեանը՝ հարաւաֆրիկեան ընտրանին («Բաֆանա Բաֆանա») ցուցադրեց արժանի խաղ։

Լարւած պայքար ծաւալւեց նաեւ Բրազիլիա-Ճապոնիա հանդիպմանը, որտեղ բրազիլացիները վերջին վայրկեաններին խփած գոլի շնորհիւ 2։1 հաշւով յաղթանակ տարան՝ խափանելով ճապոնական «Սամուրայների» յառաջընթացը։

Մրցաշարի առաջին խոշոր անակնկալը գրանցւեց Պարագւա-Գերմանիա դիմակայութիւնում։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակներն աւարտւեցին 1։1 հաշւով, իսկ 11-մետրանոց հարւածաշարում պարագւացիները 4։3 հաշւով գերազանցեցին գերմանացիներին՝ դուրս թողնելով մրցաշարի ֆաւորիտներից մէկին։

Դրամատիկ աւարտ ունեցաւ նաեւ Մարոկկօ-Հոլանդիա խաղը։ 1։1 հաշւով աւարտւած հիմնական ժամանակից յետոյ, 11-մետրանոցներում մարոկացիները 3։2 հաշւով յաղթող դուրս եկան:

Related Articles

Back to top button