
Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջը յայտարարել է, որ Ամիր Ղալէնոյին կը մնայ ազգային հաւաքականի գլխաւոր մարզչի պաշտօնում։
Նա յաւելել է, որ մարզիչն արդէն ներկայացրել է իր ծրագիրը 2027 թ. Ասիայի ազգերի գաւաթի մրցաշարի համար։
Թաջի խօսքով մօտ ապագայում կը մեկնարկեն նաեւ ազգային հաւաքականի մարզումները ՖԻՖԱ-ի առաջիկայ հանդիպումների օրերի (FIFA Days) նախապատրաստութեան շրջանակում։
Նշենք, որ Աշխարհի առաջնութեան մրցաշարում Ղալէնոյիի նախընտրած կազմի հետ է աշխատել նաեւ Անդրանիկ Թէյմուրեանը, եւ ենթադրում էր, որ այս համագործակցութիւնը շարունակական կը լինի։



