Մարզական

Եւրօ-2024. Իսպանիան եւ Ֆրանսիան կիսաեզրափակչում են

«ԱԼԻՔ» – Ֆուտբոլի Եւրոպայի առաջնութիւնում մեկնարկեց ¼-րդ եզրափակիչ փուլը:

Երէկ՝ յուլիսի 5-ին կայացան այս փուլի երկու կենտրոնական հանդիպումները: Առաջինը՝ Գերմանիա-Իսպանիա դիմակայութիւնն էր, որը շատերի կարծիքով՝ կարող էր լինել այս մրցաշարի եզրափակիչ հանդիպումը, եթէ, իհարկէ, վիճակահանութիւնը նրանց չկանգնեցներ միմեանց դէմ այս փուլում:

Շտապենք նշել, որ հանդիպումն ընթացաւ հէնց եզրափակիչ խաղի մակարդակով: Խաղի հիմնական եւ լրացուցիչ ժամանականերն անցան չափազանց դիտարժան եւ լարւած: Հաւասար պայքարում բախտն աւելի բարեհաճ գտնւեց իսպանացնիների նկատմամբ, որոնք յաղթելով 2:1 հաշւով՝ դւրս եկան կիսաեզրափակիչ փուլ:

Օրւայ երկրորդ խաղում ուժերը չափեցին Ֆրանսիայի եւ Պորտուգալիայի ընտրանիները: Հանդիպման հիմնական եւ լրացուցիչ ժամանակներն աւարտւեցին ոչ-ոքի՝ 0:0 հաշւով: Յետխաղային 11-մետրանոց հարւածներում աւելի դիպուկ էին ֆրանսիացիները, որոնք էլ յաղթեցին 5:3 հաշւով եւ դուրս եկան յաջորդ փուլ:

Ուշագրաւ է այն փաստը, որ Ֆրանսիայի ընտրանին այս Եւրոպայի առաջնութիւնների պատմութեան ընթացքում դարձել է իւրայատուկ հակառեկորդի հեղինակ: «Աքլորներ»-ը Եւրոյի պատմութեան միակ թիմն են, որ դուրս է եկել կիսաեզրափակիչ փուլ՝ խաղադաշտում անցկացրած 480 րոպէների ընթացքում խփելով ընդամէնը մէկ գնդակ: Այդ միակ գնդակն էլ 11-մետրանոց հարւածով խփել է Կիլիան Մբապպէն՝ Խորւաթիաայի դէմ խաղում (1:1): Նշենք, որ խմբային փուլի Աւստրիայի դէմ խաղում, որն աւարտւեց ֆրանսիացիների յաղթանակով՝ 1:0 հաշւով, հանդիպման միակ գնդակը խփեց աւստրիացիների պաշտպան Մաքսիմիլիան Ուոբերը՝ դառնալով ինքնագոլի հեղինակ:

Այսօր՝ յուլիսի 6-ին, յայտնի կը դառնան կիսաեզրափակիչ փուլի միւս երկու մասնակիցները: Կը կայանայ երկու հանդիպում. Անգլիա-Շւէյցարիա, Հոլանդիա-Թուրքիա:

Related Articles

Back to top button