Իտալիայում արթնացել է Եւրոպայի ամենաակտիւ հրաբուխներից մէկը
«ԱԼԻՔ» – Արթնացել է Եւրոպայում ամենամեծ գործող հրաբուխներից մէկը՝ Էթնան Սիցիլիայում, արտանետելով մոխրի եւ ծխի՝ ծովի մակերեւոյթից 4500 մետր բարձր սիւն, 3300 մետր բարձրութիւնից հոսում է շիկացած լաւան։ Հաղորդում է Euronews-ը։
Էթնայի ակտիւութիւնը դեռեւս մնում է միջինից ոչ բարձր, բայց Իտալիայի իշխանութիւնները բարձրացրել են տագնապի մակարդակը կանաչից դեղինի ստորգետնեայ ցնցումների պատճառով՝ վախենալով իրավիճակի կտրուկ վատացումից։
Էթնայի, որը ներառւած է ԻՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգութեան ցուցակում, բարձրութիւնը 3357 մետր է։ Հրաբխի հիմնական խառնարանի մօտ 200-400 կողային խառնարաններ կան։ Դրանցից ամիսը մի քանի անգամ լաւա է յորդում։
Էթնայի ակտիւացմանը գումարւել է նաեւ Սթրոմբոլի հրաբխի ժայթքումը, որը գտնւում է Տիրենեան ծովում, Էոլեան կղզիների արշիպելագում, Սիցիլիայից ոչ հեռու։