Մարզական

ԻՒԻՖԱ-ն որակազրկեց թուրք Մերիհ Դեմիրալին «Գորշ գայլերի» ողջոյնի համար

«ԱԼԻՔ» – ԻՒԻՖԱ-ն պաշտօնապէս յայտարարեց Թուրքիայի հաւաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալին Եւրօ-2024-ի երկու հանդիպումով որակազրկելու մասին։

Պատճառը Աւստրիայի թիմի նկատմամբ յաղթական հանդիպման (2:1) ժամանակ իր գոլից յետոյ թուրքական աջ ծայրայեղական, ազգայնական «Գորշ գայլեր» խմբաւորման ողջոյնի նշան-ժեստը թուրք երկրպագուների ուղղութեամբ ցուցադրելն է։ ԻՒԻՖԱ-ի կանոններով հանդիպումների ժամանակ արգելւած է քաղաքական ուղերձների որեւէ դրսեւորում։

Ժեստն արգելւած է Ֆրանսիայում եւ Աւստրիայում, քանի որ նման է գերմանական նացիստական ողջոյնին։ Գերմանիայում «Գորշ գայլերի» ժեստն օրէնքով արգելւած չէ։

Թուրքիայի հաւաքականը Աւստրիային յաղթել էր 2:1 հաշւով Դեմիրալի դուբլի շնորհիւ եւ քառորդ եզրափակիչում յուլիսի 6-ին կը մրցի Նիդերլանդների հետ, որը 3:0 հաշւով պարտութեան էր մատնել Ռումինիային։

Related Articles

Back to top button