Հայաստան - Արցախ

Ալիեւը այցելել է օկուպացւած Ստեփանակերտ եւ Շուշի

«ԱԼԻՔ» – Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մեկնել է օկուպացւած Արցախի Հանրապետութիւն, եղել է Ստեփանակերտում եւ Շուշիում: Տեղեկացնում է Yerevan.today-ը:

Օկուպացւած Շուշիում նա մասնակցել է Հանրային ծառայութիւնների կենտրոնի եւ «Աշաղի Գովհար Աղա» մզկիթի բացմանը, հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի, ինքնահռչակ Հիւսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետութեան նախագահ Էրսին Թաթարի հետ, ինչպէս նաեւ թուրքական պետութիւնների կազմակերպութեան գլխաւոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիեւի հետ:

Նա նաեւ շրջայց է կատաել եւ թէյել է Շուշիում:

Յիշեցնենք, որ աւելի վաղ հաղորդւել էր, որ օկուպացւած Շուշիում կայանալու է թուրքական պետութիւնների կազմակերպութեան ոչ պաշտօնական գագաթնաժողովը:

Օկուպացւած Ստեփանակերտում Ալիեւը ծանօթացել է Արցախի պետական համալսարաում կատարւած աշխատանքներին եւ մասնակցել «Ղարաբաղ» ու Palace հիւրանոցների բացմանը:

Related Articles

Back to top button