Հայաստան - Արցախ

Աւանդական Ջահերով երթն այս տարի կը մեկնարկի Հանրապետութեան հրապարակից

Աւանդական ջահերով երթն այս տարի եւս կը մեկնարկի Երեւանի կենտրոնից` Հանրապետութեան հրապարակից։ Տեղեկութիւնը յայտնում է ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութիւնը։

Երթը կը սկսւի ապրիլի 23-ին` ժամը 19։15-ին։

«Ինչպէս նախորդ տարիներին, այս տարի եւս բոլոր ցանկացողներին հնարաւորութիւն կը տրւի երթին մասնակցել որպէս ջահակիր։

Անհարժեշտ է առցանց յայտադիմում լրացնել»,- ասւած է հաղորդագրութիւնում։

Նշենք, որ ՀՅԴ ՀԵՄ անդամները երթից առաջ աւանդաբար այրում են Թուրքիայի եւ Ադրբեջանի դրօշները։ Դրանից յետոյ հազարաւոր մարդիկ ազգագրական երգերի ուղեկցութեամբ քայլում են դէպի Հայոց Ցեղասպանութեան յուշահամալիր` Ծիծեռնակաբերդ։

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութիւնը երթը կազմակերպում է ամէն տարի 1999 թւականից ի վեր։

Related Articles

Back to top button