Տնտեսական

Թայւանում վերջին 25 տարում ամենահզօր երկարաշարժն է գրանցւել

Ապրիլի 3-ի վաղ առաւօտեան Թայւանում 7․4 մագնիտուդ ուժգնութեամբ երակրաշարժ է տեղի ունեցել։ Ըստ նախնական տւեալների, զոհւել է 7 մարդ, աւելի քան 700–ը՝ տուժել։ Սա ամենաուժգին երկրաշարժն է վերջին 25 տարում։

Էպիկենտրոնը գտնւել է սակաւ բնակեցւած շրջանում, Հուալեան քաղաքից մօտ 18 կմ հեռաւորութեան վրայ։ Ստորգետնեայ ցնցումները զգացւել են նաեւ երկրի մայրաքաղաք Թայբէյում, գրում է BBC-ն։

Առնւազն 26 շէնք է փլուզւել։ Հուալեան քաղաքում երկու բարձրայարկ շէնք է մասնակի փլուզւել եւ թեքւել։

Երկրաշարժից յետոյ Թայւանի, Ճապոնիայի եւ Ֆիլիպինների իշխանութիւնները ցունամիի մասին զգուշացում էին տարածել, որը, սակայն, յետոյ չեղարկւեց։

Կիսահաղորդիչների արտադրութեամբ զբաղւող TSMC ընկերութիւնը յայտնել է, որ տարհանել է իր աշխատակիցներին հարաւում մի քանի գործարաններից, սակայն, անվտանգութեան համակարգերն աշխատում են։ TSMC–ն չիպեր է արտադրում Apple–ի և Nvidia–ի համար։

1999-ի սեպտեմբերին Թայւանում 7․6 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցւել, փլուզւել էր 5000 շէնք, զոհւել էր 2400 մարդ։

Related Articles

Back to top button