Լեւոն Ջաւախեան. «Թակարդ ՀՀ Սահմանադրութեան ընդունման տօնի առիթով»
«ԱԼԻՔ» – ՀՀ Սահմանադրութեան օրը՝ յուլիսի 5-ը, առիթ էր որպէսզի հերթական անդրադարձներ կատարւի ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան վերաբերեալ Իլհամ Ալիեւի առաջ քաշած պահանջին, եւ նոյն թեմայով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւննեին:
Ֆէյսբուքեան իր էջում այս թեմային է անդրադարձել նաեւ գրող, հրապարակախօս Լեւոն Ջաւախեանը.
«Գաղտնիք չէ, որ հայաստանեան քաղաքական զարգացումների մասին անխարդախ ճշմարտութիւնները մենք հակւած ենք իմանալու Իլհամ Ալիեւից եւ ոչ Հայաստանի կամակատար իշխանութիւններից։
Ալիեւի գլխում է, թէ Հայաստանի Հանրապետութեան ներկան, եւ թէ ապագան։
Փաշինեանը սոսկ հլու հնազանդ իլհամի իղձերի իրականացնողն է։ Նա թուրքի երազած տղան է։ Եւ սխալ են նրանք, ովքեր Նիկոլին համարում են դաւաճան։ Նա պարզապէս սովորական գործակալ է, թուրք շպիոն, ով թշնամու ծրագիրը գրպանում եկել է իշխանութեան եւ մինչեւ էսօր էլ անշեղօրէն էդ շպարգալկով առաջնորդւում է։ Ինչ է ասում այս պահին Իլհամ Ալիեւը։ Նա խաղաղութեան պայմանագրի կնքումն անհնարին է համարում Հայաստանի Հանրապետութեան գործող Սահմանսդրութեան պայմաներում։
Նիկոլը ուզի, թէ չուզի, պիտի շէֆի կամքը իրականութիւն դարձնի, բայց ո՞նց, այս է խնդիրը։
Ալիեւը Նիկոլից պահանջում է Սահմանադրութիւնից հեռացնել ՀՀ Անկախութեան հռչակագրի հիմնարար դրոյթները, փոխել զինանշանը, օրհներգը, միգուցէ եւ դրօշը, մոռացութեան ենթարկել Եղեռնը, անտեսել Հայոց եկեղեցու բացառիկ դերը մեր կեանքում, վերանայել ազգային գաղափարախօսութիւնը, Հայոց պատմութիւնը, խորհրդանիշներն, ազգայնական կերպարների գոյութիւնը, իսպառ ջնջել Արցախի գոյութիւնը մեր յիշողութիւնից, հնարաւորինս ձեռք քաշել մեր ինքնութիւնից, գենից եւ սահմանադրօրէն երազել այնքան, որքան թոյլ կը տայ թուրքի երազանքը։ Բայց դա ինչպէ՞ս վաւերացնել սահմանադրական հանրաքւէով։ Չի բացառւում, որ դրան կարող են դէմ դուրս գալ, նոյնիսկ, ամենավերջին անուղեղ նիկոլականներն անգամ։
Եւ այսպէս… Այստեղ է, որ փայլատակում է նիկոլական իշխանութեան ուղեղը, մի ուղեղ, որն իսպառ անգործութեան էր մատնւած երկրի փրկարարական գործառոյթներում։
Այսպէս, Սահմանադրութեան նախագիծը ժողովրդին է ներկայացւում առաջին պլանում ունենալով ոչ այնքան ալիեւի պահանջների կատարումն, որքան Եւրոմիութեանը միանալու դրոյթները` նպատակ ունենալով հանրաքւէով համահայկական երջանկութեան քողի տակ սղացնել թշնամեաց ծրագրերի իրականացումը։ Նման կերպ, հարկաւ, կարելի է չձախողել նոր Սահնանադրութեան ընդունումը. ո՞վ չի ուզենայ, մի հանրաքւէով մուտք գործել զարգացած ժողովուրդների ընտանիք… դա կուզէի նոյնիսկ ես, որքան էլ հանրութեան մէջ յայտնի եղած լինեմ ռուսական կողմնորոշումով։ Բայց դրա, իրականացումը ֆիկցիա է, կեղծիք։
Բոլորը գիտեն, որ Եւրոպան պատրաստ չէ գրկաբաց ընդունելու մեզ, ինչպէս չընդունեց Վրաստանին, նոյնիսկ Ուկրաինային, որը պատերազմի դաշտում կեանք է տալիս յանուն Արեւմուտքի։ Դեռ աւելին, նրանք չեն երաշխաւորում անգամ մեր անվտանգութիւնը։ Դա գիտեն նաեւ մեր իշխանութիւնները, բայց նրանց առջեւ խնդիր է դրւած` հրաժարւել ազգային կաղապարներից, լեզու գտնել թուրքերի հետ, անյարիր համարել Ռուսաստանի գոյութիւնը Հարաւային Կովկասում, իմանալ եւ գործել այնպէս` ինչպէս կը կամենայ Թուրքիան, քանզի Արեւմուտքը Կովկասում հանդէս է գալիս հէնց Թուրքիայի դէմքով։ Դրանով են առաջնորդւում Արեւմուտքի եւ Թուրքիայի ջանքերով հաւաքագրւած նիկոլական իշխանութիւնները։
Այս պահին խնդիր է դրւած փոխել Սահմանադրութիւնը, հրաժարւել ազգային արժէքներից, Աստծոյ նւէր խորհրդանշից` Մասիսից, Արարատեան երազանքներց, ինքնութիւնից… Բայց ո՞նց…
Ոչ, նիկոլիզմն այնքան էլ ապուշ չէ, որքան կարծում ենք.
ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ ԾՈՒՂԱԿ Է ՀԻՒՍՈՒՄ, ԵՒՐՈՄԻՈՒԹԻՒՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՔՈՂՒ ՏԱԿ` խորամանկ եւ ազգադաւ»,- գրել է նա: