Հայաստան - Արցախ

Տիգրան Աբրահմեան. «Նիկոլ Փաշինեանն իր «հեծանւային դիւանագիտութեան» միջոցով հանրութեանը նախապատրաստում է նոր արհաւիրքի»

«ԱԼԻՔ» – ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահմեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Բաքւի բռնապետի առաջ քաշած նոր պահանջներին.

«Եթէ սկզբնական շրջանում Բաքւից շրջանառութեան մէջ դրւած «300 հազար փախստականների վերադարձի» թեման նպատակ ունէր հակակշռելու արցախցիների վերադարձի ու անվտանգ ապրելու իրաւունքի հարցը, ապա հիմա, չհանդիպելով պաշտօնական Երեւանի դիմադրութեանը, Ադրբեջանն իր քարոզչական եզրոյթը փորձում է վերածել Հայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգի առանցքային դրոյթի:

ՀՀ իշխանութեան քաղաքական երկչոտութիւնն ու իրադրութեանը համարժէք չարձագանգելու վարքագիծը բերել է նրան, որ տարիներ առաջ զաւեշտալի, անլուրջ, որեւէ հեռանկար չունեցող ադրբեջական քարոզչական հնարքները վերածւում են քաղաքական պահանջների:

Նիկոլ Փաշինեանն իր «հեծանւային դիւանագիտութեան» միջոցով հանրութեանը նախապատրաստում է նոր արհաւիրքի»,- գրել է նա:

Related Articles

Back to top button