Քաղաքական
Ադրբեջանը Լաչինում օդանաւակայան է կառուցում

«ԱԼԻՔ» – Ադրբեջանն օկուպացւած Բերձորում (Լաչին) օդանաւակայան է կառուցում։ Ինչպէս հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները` շինարարական աշխատանքները նախատեսւում է աւարտել 2025 թւականին։
Օդանաւակայանի թռիչքուղին կունենայ 3000 մետր երկարութիւն եւ 60 մետր լայնութիւն, իսկ օդանաւակայանը ժամում կարող է սպասարկել մինչեւ 200 ուղեւորի։
Յիշեցնենք, որ այս օդանաւակայանը կը դառնայ օկուպացւած Արցախում կառուցւած երրորդ միջազգային օդանաւակայանը։
Տրամաբանական հարց է առաջանում. իսկ իրականում ի՞նչ նպատակի են ծառայելու Իրանի սահմանին կից կառոցւած եւ կառուցւող օդնաւակայանները։ Ովքե՞ր են օգտւելու դրանց ծառայութիւններից։