ՔՊ խմբակցութեան քարտուղար. «Չնայած որոշ շրջանակների մղկտոցին՝ մենք ՆԱՏՕ-ական ստանդարտով բանակ ենք կառուցում»

ՔՊ խմբակցութեան քարտուղար Վոլոդիա Յակոբեանը յայտարարել է, որ Հայաստանը բանակի բարեփոխումները եւ սպառազինութեան ձեռքբերումներն իրականացնում է ՆԱՏՕ-ական ստանդարտներին համապատասխան։Նրա խօսքով՝ տարբեր երկրներից, այդ թւում՝ Հնդկաստանից, սպառազինութիւն ձեռք բերելը Հայաստանի համար առաւելութիւն է, քանի որ նախկինում մէկ աղբիւրից կախւածութիւնը խնդիրներ է ստեղծել։
Մեր կողմից նշենք, որ Հայաստանի նման երկրի պարագայում, որը սահմանակից է Ռուսաստանին եւ Իրանին ու ունի բազմաշերտ յարաբերութիւններ երկու պետութիւնների հետ, նման յայտարարութիւնները, յատկապէս՝ «ՆԱՏՕ-ական ստանդարտ» ձեւակերպման ընդգծումը, միայն ներքին քաղաքական ուղերձ չեն։ Դրանք կարող են ունենալ արտաքին քաղաքական ու անվտանգային հետեւանքներ եւ փաստում են նաեւ, թէ ինչպէս անփորձ իշխանութիւնը, չգնահատելով իր քայլերի երկարաժամկէտ հետեւանքները, կարող է քամուն տալ առկայ հնարաւորութիւններն ու կուտակւած յարաբերութիւնների ներուժը։



