ԻրանՔաղաքական

Իրանը յայտարարել է իր զէնքի պաշարների աւելացման մասին

Իրանի զէնքի արտադրութիւնը չի խաթարւել Պարսից ծոցի պատերազմով, ընդհակառակը, դրա հզօրութիւնները մեծանում են: Այս մասին, ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալութիւնը, ասել է Իսլամական Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութեան խօսնակ Շահրոխ Շահրամը։

«Երկրում հզօր զէնքի արտադրութիւնը շարունակւում է անխափան։ Թշնամին կարծում էր, որ Պաշտպանութեան նախարարութեան մի քանի օբիեկտների վրայ յարձակումներից յետոյ կը կարողանայ խաթարել ռազմական մատակարարման շղթան։ Սակայն պաշտպանական կառոյցները հեռացւել են զգայուն տարածքներից, եւ նրանք [թշնամին] չեն կարողացել յայտնաբերել իրանական հրթիռների արտադրութեան ոչ մի օբիեկտ»,- ասել է Իրանի պաշտպանութեան նախարարութեան խօսնակը։

Ըստ Շահրամի, Պարսից ծոցի պատերազմը զգալիօրէն մեծացրել է Իսլամական Հանրապետութեան պաշտպանական արդիւնաբերութեան մոտիւացիան եւ արտադրական հզօրութիւնը, այդ իսկ պատճառով զէնքի արտադրութիւնն այժմ աճի միտում է ցուցաբերում։

Related Articles

Back to top button