Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Տոյւօ Կլաար. «Հայ-թուրքական կարգաւորումը, հաղորդակցութիւնների վերականգնումն ամենակարեւոր տարրերն են առաւել կայուն եւ բարգաւաճ Հրւ. Կովկասի համար»

«ԱԼԻՔ» – Յուլիսի 30-ին հայ-թուրքական սահմանին տեղի է ունեցել Սերդար Քըլըչի եւ Ռուբէն Ռուբինեանի կարեւոր հանդիպումը: Այս մասին ըստ Tert.am-ի՝ X-ի իր միկրոբլոգում գրառում  կատարել է Հարաւային Կովկասում ԵՄ յատուկ ներկայացուցիչ Տոյւօ Կլաարը:

«Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորումը եւ հաղորդակցութիւնների վերականգնումն ամենակարեւոր տարրերն են առաւել կայուն եւ բարգաւաճ Հարաւային Կովկասի համար»,- գրել է նա:

Յիշեցնենք, որ յուլիսի 30-ին Հայաստան-Թուրքիա սահմանին հանդիպել են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի յատուկ ներկայացուցիչներ Ռուբէն Ռուբինեանը եւ Սերդար Քըլըչը։

«Հաստատել ենք աւելի վաղ ձեռք բերւած համաձայնութիւնները եւ համաձայնեցրել  վստահութեան ամրապնդման նոր միջոցները, ներառեալ՝ տեխնիկական պահանջների գնահատումը, որոնք անհրաժեշտ են մեր երկրների միջեւ երկաթուղային հաղորդակցութեան գործունէութեան ապահովման համար»,- հանդիպումը մեկնաբանել է Ռուբինեանը։

Related Articles

Back to top button