ՄիջազգայինՔաղաքական
Ալիեւ. «Զանգելանը կը դառնայ ամենակարեւոր տրանսպորտային հանգոյցներից մէկը. այստեղից կը ձգւեն ե՛ւ Զանգեզուրի, ե՛ւ Արազի միջանցքները»

«ԱԼԻՔ» – «Զանգելանը կը դառնայ ամենակարեւոր տրանսպորտային հանգոյցներից մէկը։ Այստեղից կը ձգւեն ե՛ւ Զանգեզուրի, ե՛ւ Արազի միջանցքները»: Ինչպէս հաղորդում են հայաստանեան ԶԼՄ-ները՝ այս մասին բռնազաւթւած Կովսականաի (Զանգեալան) շրջանի ադրբեջանցի վերաբնակեցւածների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
«Հետեւաբար, այս շրջանը, այս տարածաշրջանը հրաշալի ապագայ ունի։ Ամբողջ Ղարաբաղի եւ Արեւելեան Զանգեզուրի ապագան նոյնքան պայծառ կը լինի։ Դրա հաստատումն է այսօրւայ իրականութիւնը՝ մեր կառուցած քաղաքներով եւ գիւղերով»,- ասել է Ալիեւը։



