Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Մեդւեդեւ. Ռուսաստանը երբեք չի զոհաբերի Իրանի հետ յարաբերութիւնները

«Հայաստանի համար ամենասարսափելի սպառնալիքը «նոր Ուկրաինա» դառնալն է»

Ռուսաստանի Անվտանգութեան խորհրդի փոխնախագահ, նախկին նախագահ եւ վարչապետ Դմիտրի Մեդւեդեւը յայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի զոհաբերի Իրանի հետ իր յարաբերութիւններն անկախ որեւէ կողմի պարտադրանքից։

IRIB տւած հարցազրոյցում նա ընդգծել է, որ Թեհրանն ու Մոսկւան ռազմավարական գործընկերներ են եւ, որ Մոսկւան շահագրգռւած է Իրանում իրավիճակի երկարաժամկէտ կարգաւորմամբ եւ պատրաստ է միջնորդական աջակցութիւն ցուցաբերել։

Նա կարեւորել է նաեւ Ռուսաստանի եւ Իրանի տնտեսական համագործակցութեան զարգացումը, մասնաւորապէս «Հիւսիս-Հարաւ» միջազգային տրանսպորտային միջանցքի եւ այլ խոշոր ռազմավարական ծրագրերի շրջանակում։

Մեդւեդեւը տարածաշրջանի անվտանգային իրավիճակը գնահատել է որպէս «շատ ծանր»՝ դրա հիմնական պատճառներից մէկը համարելով ԱՄՆ-ի եւ Իսրայէլի գործողութիւնները։

 

Հայաստանի եւ Հարաւային Կովկասի մասին

Մէկ այլ առիթով Մեդւեդեւն անդրադարձել է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական ուղղութեան փոփոխութեանն այն գնահատելով որպէս վտանգաւոր զարգացում։ Նրա խօսքով Հայաստանի ներկայիս իշխանութեան զարգացման ուղղութիւնը փոխելու որոշումը «ոչ մի լաւ բանի չի յանգեցնի», իսկ Հայաստանի համար ամենասարսափելի հետեւանքը կարող է լինել «նոր Ուկրաինա» դառնալը։

Նա նաեւ նշել է, որ որոշ պետութիւններ փորձում են անկայունացնել Հարաւային Կովկասի շրջանը, այնտեղ «ջուրը պղտորելով», ինչի նկատմամբ Ռուսաստանը անտարբեր չէ եւ ուշադիր հետեւում է գործընթացներին։

Վրաստանի օրինակին անդրադառնալով Մեդւեդեւն յայտարարել է, որ Արեւմուտքը ժամանակին Թբիլիսիին առաջարկել է ՆԱՏՕ-ին անդամակցել, սակայն դրանից լաւ բան չստացաւ Վրաստանը: 

Մեդւեդեւի այս գնահատականները հնչում են այն պայմաններում, երբ Երեւանը վերջին տարիներին փորձում է ընդլայնել իր յարաբերութիւններն Արեւմուտքի հետ վերանայելով Ռուսաստանի հետ անվտանգային համագործակցութեան նախկին շրջանակը։

Related Articles

Back to top button