ԻրանՄիջազգայինՔաղաքական

Իրանը ՄԱԿ-ին կոչ է արել արձագանգել Թրամփի եւ Իսրայէլի սպառնալիքներին

ՄԱԿ-ում Իրանի ժամանակաւոր հաւատարմատար Ղոլամհոսէյն Դարզին նամակ է յղել կազմակերպութեան գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշին եւ Անվտանգութեան խորհրդի նախագահին, նախազգուշացնելով Իրանի դէմ ԱՄՆ-ի եւ Իսրայէլի նոր ռազմական հարւածների սպառնալիքների մասին։

ԻՍՆԱ գործակալութեան հաղորդմամբ՝ Թեհրանը մտահոգութիւն է յայտնել Իրանի դէմ ամերիկեան «MOAB» գերքաշ տեսակի ռումբի կիրառման սպառնալիքի եւ Իսրայէլի կողմից Իրանի էներգետիկ ենթակառուցւածքները թիրախաւորելու յայտարարութիւնների առնչութեամբ։

Իրանը ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդին կոչ է արել դատապարտել այդ սպառնալիքները, արտակարգ նիստ գումարել եւ քայլեր ձեռնարկել միջազգային իրաւունքի խախտումների համար պատասխանատւութիւն ապահովելու նպատակով։

Նամակում Թեհրանը նաեւ ընդգծել է ինքնապաշտպանութեան իրաւունքը նախազգուշացնելով, որ ցանակացած նոր ոտնձգութիւն կը ստանայ անհամաչափ  պատասխան, հետեւանքներն զգալի դարձնելով տարածաշրջանի համար:

Related Articles

Back to top button