Հասարակական

COP17-ի կանաչ շղարշը եւ Փաշինեանի Աքիլեսեան գարշապարը

Ի՞նչ է Ամուլսարի իրականութիւնը

COP17-ը հիւրընկալող իշխանութիւնները խօսում են Կենսաբազմազանութեան պահպանութեան եւ բնապահպանական պարտաւորութիւնների մասին, մինչդեռ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման առաջմղումը մշտապէս կարող է նման ճառերի սնանկութիւնը բացայայտել։

Բնապահպանների ահազանգերի անտեսումը յստակօրէն ցոյց է տալիս իշխանութեան առաջնահերթութիւնները. խոշոր հարկատուների տնտեսական շահը վեր է բնութեան պաշտպանութեան համար հնչած գեղեցիկ յայտարարութիւններից:

Շրջակայ միջավայրը Հայաստանում իշխանութեան մշտական Աքիլեսեան գարշապարն է։ COP17-ի արժանահաւատութիւնը ոչ թէ միջազգային բեմում հնչող ճառերով է չափւում, այլ Ամուլսարի պէս որոշումներով։ Փաշինեանի «Իրական Հայաստանը» շարունակւում է կառուցւել սեփական բնութեան հաշւին: 

Պատճառը՝ խոշոր հարկատուների շահերի առջեւ իշխանութեան խոնարհումն է։

Related Articles

Back to top button