Հասարակական
Թեհրանի ուժգին փոթորիկի հետեւանքով. 2 զոհ, 41 վիրաւոր

«ԱԼԻՔ» – Երէկ՝ երեկոյեան, Թեհրան նահանգում տեղի ունեցած ուժգին փոթորիկի հետեւանքով զոհւել է 2 մարդ, վիրաւորւել՝ 41-ը: Այս մասին տեղեկացրել է Թեհրանի շտապ օգնութեան հասարակայնութեան հետ կապերի բաժինը:
Ինչպէս հաղորդում է ծառայութեան հասարակայնութեան հետ կապերի բաժինը՝ օդերեւութաբանական ծառայաութիւնը երէկ՝ երեկոյեան Թեհրան նահանգում եղանակի նարնջագոյն նախազգուշացում էր յայտարարել, որի արդիւնքում նահանգի շտապ օգնութեան ծառայութիւնն ու բժշկական կենտրոնները բերւել էին պատրաստւածութեան բարձր մակարդակի:
Փոթորիկի արդիւնքում զոհւել է 2 մարդ, վիրաւորւել՝ 41-ը, որոնցին 12-ին տեղում բժշկական օգնութիւն է տրամադրւել, իսկ 29-ը տեղափոխւել են հիւանդանոցներ: