
«ԱԼԻՔ» – Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանն ընկերակցութեամբ «Ա. Աւետիսեան» ազգային բուժարանի Խնամակալ մարմնի նախագահ Արմինէ Սէթխանեանի հանդիպել է Առողջապահութեան, բուժման եւ բժշկական ուցուցման նախարար դոկտ. Էյնօլլահի հետ:
Դրանից բացի, Արա Շահվրեդեանն ընկերակցութեամբ իրանահայ վաստակաւոր մարզիկ եւ Իրանի ֆուտբոլի ազգային հաւաքականի նախկին մարզիչ Մարգար Աղաջանեանի հանդիպել է Սպորտի եւ երիտասարդութեան հարցերով նախարար դոկտ. Քիւմարս Հաշեմիի հետ:
Հանդիպումների ընթացքում պատգամաւորը գնահատել է նախարարութիւնների անվերապահ համագործակցութիւնը իրանահայ համայնքի հետ, եւ շնորհակալութիւն յայտնել նախարարներին կատարած աշխատանքների համար: