ՄիջազգայինՔաղաքական

Մոդին գերազանցել է Ինդիրա Գանդիի ռեկորդը՝ որպէս ամենաերկար ծառայող վարչապետ

«ԱԼԻՔ» – Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հատել է Հնդկաստանի կառավարութեան ղեկավարի 4078 օրւայ սահմանը՝ գերազանցելով Ինդիրա Գանդիի (1917-1984) ռեկորդը, որը երկրի վարչապետն էր 4077 օր անընդմէջ՝ 1966 թւականի յունւարի 24-ից մինչեւ 1977 թւականի մարտի 24-ը: Այս մասին ըստ News.am-ի՝ հաղորդում է NDTV-ն:

Այս նւաճմամբ Մոդին դարձել է անկախ Հնդկաստանի պատմութեան մէջ երկրորդ ամենաերկար ծառայող վարչապետը՝ զիջելով միայն երկրի առաջին կառավարութեան ղեկավար Ջաւահարլալ Ներուին:

Մոդին անկախութիւնից յետոյ ծնւած առաջին եւ միակ վարչապետն է: Նա նաեւ Հնդկաստանի միակ վարչապետն է, բացի Ջաւահարլալ Ներուից, որը յաղթել է երեք անընդմէջ ընտրութիւններում՝ որպէս քաղաքական կուսակցութեան առաջնորդ, եւ առաջին գործող կառավարութեան ղեկավարը 1971 թւականից ի վեր, որը վերադարձել է իշխանութեան՝ ունենալով լիարժէք մեծամասնութիւն: Աւելի վաղ Մոդին հաւասարւել էր Նեհրուին՝ իր կուսակցութիւնը յաղթանակ տանելով Լոկ Սաբհայի (խորհրդարանի ստորին պալատ) երեք անընդմէջ ընտրութիւններում։

Նարենդրա Մոդին ծնւել է 1950 թւականի սեպտեմբերի 17-ին Բոմբէյ նահանգի Վադնագար քաղաքում (1960 թւականից՝ Գուջարաթ նահանգ, Հնդկաստան): 2014 թւականից Մոդին զբաղեցնում է Հնդկաստանի վարչապետի պաշտօնը: Իշխանութեան գալուց ի վեր երկիրը մեկնարկել է «Արտադրիր Հնդկաստանում» տնտեսական արդիականացման ծրագիրը, որն ուղղւած էր ներդրումներ ներգրաւելուն, եւ իրականացւել են դրամավարկային եւ հարկային բարեփոխումներ: 2019 թւականին նրան յաջողւել է խորհրդարանում անցկացնել Ջամմու եւ Քաշմիր նահանգի յատուկ կարգավիճակը չեղեալ համարելու մասին օրէնք, որը ամրագրւած էր 1950 թւականի սահմանադրութեամբ:

Related Articles

Back to top button