Հայաստան - ԱրցախՔաղաքական

ՔՊ-ի ներսում անհանգստութիւն կայ. Քոչարեանի վարկանիշն աճում է

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկութիւններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւնը ներքին հարցում է անցկացրել՝ պարզելու, թէ որքան ձայն կարող են հաւաքել ուժերը, եթէ այժմ անցկացւեն արտահերթ ընտրութիւններ։ Աղբիւրների փոխանցմամբ՝ արդիւնքները անհանգստացրել են կուսակցութեան ղեկավար կազմին. մասնաւորապէս, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի հաւաքած ցուցանիշն առաւել բարձր է եղել, քան սպասւում էր։

Հէնց սրանով է պայմանաւորւած, որ իշխանութեան ներսում կտրուկ աճել է ընդդիմադիրների դէմ ագրեսիւ հռետորաբանութիւնը։ Յարձակումները, ինչպէս պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբիւրները, համակարգւում են տարբեր մակարդակներում՝ պատգամաւորներից մինչեւ պետական պաշտօնեաներ։ Այդ շրջանակում է դիտարկւում նաեւ Աննա Յակոբեանի վերջին կոշտ եւ վիրաւորական գրառումների ակտիւացումը ընդդիմախօսների հասցէին։

Նշենք, որ յաջորդ շաբաթ մեկնարկում են ԱԺ հերթական քառօրեայ նիստերը, որոնք ընթանալու են լարւած մթնոլորտում։ Իշխանութիւնների հիմնական թիրախը կրկին լինելու են նախկինները՝ մասնաւորապէս Ռոբերտ Քոչարեանն ու նրա ընտանիքը:

Related Articles

Back to top button