Հայաստան - Արցախ
Ադրբեջանը սեպտեմբերի 1-ի ժամը 07:50-ից սկսած ինտենսիւ կրակ է բացել Սոթքի հատւածում տեղակայւած հայկական դիրքերի ուղղութեամբ
Ադրբեջանի Պաշտպանութեան նախարարութիւնը, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատւութիւն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատւական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիւ կրակ է բացել Սոթքի հատւածում տեղակայւած հայկական դիրքերի ուղղութեամբ:
Սոթքի հատւածում տեղակայւած հայկական դիրքերի ուղղութեամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն, տարբեր տրամաչափի հրաձգային զէնքերից բացի, կիրառել է նաեւ ականանետ:
Աւելի ուշ ՀՀ ՊՆ-ից յայտնեցին, որ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետեւանքով հայկական կողմն ունի 3 զոհ, 1 վիրաւոր:
«Yerkir.am»