Հայաստան - ԱրցախՔաղաքական

Տիգրան Քոչարեան. «Ռոբերտ Քոչարեանի վերջին հարցազրոյցից յետոյ իշխանութիւնը կոնկրետ մոբիլիզացիա է յայտարարել»

«ԱԼԻՔ» – Մեդիափորձագէտ Տիգրան Քոչարեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ երկրոդ նախագահի վերջին հարցազրոյցից յետոյ:

«Ռոբերտ Քոչարեանի վերջին հարցազրոյցից յետոյ իշխանութիւնը կոնկրետ մոբիլիզացիա է յայտարարել, ում ասես քերել բերել են, էլ ծեծելով, էլ համոզելով, էլ երեւի 25-օրեայ ֆէյսբուքեան ու իւթուբեան վարժանքների բերել ու այս ամէն ինչը արւել է, որ ասւի մի բան. «Քոչարեանը չկայ, Քոչարեանը ապագայ չունի, շանս չունի եւ այլն»:

Ով ասես կայ, հին ու նոր յաճախորդներ, ֆէյքեր եւ անգամ մի կին ատամնատեխնիկ:

Լաւ, եթէ այդքան վստահ էք դրա վրայ, իմաստն որն է, որ տոննաներով լցւել էք դաշտ ու նոյն թէզը ֆէյքերով առաջ էք մղում:

Սուտ չասեմ, եթէ 44-օրեայի ժամանակ այսպիսի հաւաքագրում անէին, երեւի 44 օր չէ, 4 օր կը տեւէր պատերազմը՝ մեր ջախջախիչ յաղթանակով:

Լրիւ՝ «Ես ձեր յետեւից վազել եմ երեք օր, որպէսզի ձեզ ասեմ, որ ես անտարբեր եմ ձեր հանդէպ» (ռուսական ասացւածք-ԽՄԲ.) վիճակ է»,- գրել է նա:

Related Articles

Back to top button